ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
7 սննդամթերք քաղցկեղի դեմ պայքարելու համար. med.news.am
 
                            Գիտական հետազոտությունները երկար տարիներ շարունակ ապացուցել են, որ որոշ մրգեր, բանջարեղեն եւ այլ առողջարար մթերքներ կարող են պաշտպանել քաղցկեղից։
Արդյո՞ք դուք գիտեք, որ հնարավոր է ավելի բարձրացնել օրգանիզմի «ինքնապաշտպանությունը»։ Ապացույցներ կան, որ սիներգիա կոչվող որոշ սննդամթերքների համադրությունը, որում սննդարար նյութերը՝ վիտամինները, հանքային աղերը եւ ֆիտոքիմիկան նյութերը միասին ավելի լավ են «գործում», և կարող են դառնալ պաշտպանության հզոր միջոց քաղցկեղի դեմ, - ասում է հավաստագրված ընտանեկան բժիշկ Դավիթ Բրաունշտեյնը։
Օգտագործեք հետեւյալ հակաքաղցկեղածին հնարավորություններ ունեցող մթերքների համադրոթյունը։
- Լոլիկ եւ բրոկկոլի
 Լոլիկը պարունակում է լիկոպին, А եւ С վիտամիններ, իսկ բրոկկոլին՝ բետա-կարոտին, իզոտիցիոնատներ եւ ինդոլներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին պայքարում է քաղցկեղի դեմ, իսկ դրանք միասին՝ հզոր հարված են շագանակագեղձի քաղցկեղին։ Իլլինոյսի համալսարանում կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկի եւ բրոկկոլիի համադրությունը ավելի արդյունավետ կերպով է կանխում շագանակագեղձի ուռուցքը, քան յուրաքանչյուր մթերքն առանձին-առանձին։
- Թեյ եւ կիտրոն
 Թեյը պարունակում է շատ հակաօքսիդանտային պոլիֆենոլներ, այդ թվում նաեւ կատեխին եւ ֆլավոնոիդ։ Ըստ USDA-ի մեկ բաժակ կանաչ թեյն իր մեջ ներառում է այնքան քանակությամբ ֆլավոնոիդներ, որքան առկա է հինգ բաժակ կարմիր գինու կամ տասը խնձորի մեջ։ Կատեխինները, որոնք հզոր միջոցներ են հատկապես քաղցկեղի դեմ, շատ արագ են տարալուծվում աղե-ստամոքսային տրակտում եւ, որպես կանոն, մարսողությունից հետո կատեխինների ընդամենը 20%-ն է մնում օրգանիզմում։ Սակայն Պերդյու համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ եթե կանաչ թեյի մեջ ավելացվի նաեւ կիտրոն, ապա օրգանիզմում կպահպանվի կատեխինների 80%-ը։
- Կաղամբ եւ կիտրոն
 Ցիտրուսային մրգերն ապահովում են մեծ քանակությամբ վիտամին C, իսկ մուգ տերեւներ ունեցող բանջարեղենը հարուստ է երկաթով։ «Երկու մթերքում առկա վիտամին C-ն նպաստում է օրգանիզմում երկաթի հեշտ յուրացմանը», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։
- Տավարի միս եւ հազրեւարդ (ռոզմարին)
 Երբ տապակվում են այն մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցներով (օրինակ, կարմիր միսը), ձեւավորվում են հետերոցիկլիկ ամիններ (ՀՑԱ) եւ հոտավետ պոլիցիկլիկ ածխաջրածիններ՝ (ՀՊԱ ) քաղցկեղածիններ, որոնք առաջացնում են քաղցկեղային որոշ փոփոխություններ ԴՆԹ-ում։ Միննեսոտայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ լավ տապակված միսը՝ անկախ տապակման ձեւից, մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը 60%-ով, ինչպես նաեւ շագանակագեղձի, կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի վտանգը։ Հազրեւարդը պարունակում է հակաօքսիդանտներ՝ ռոզմարինային թթու, կարնոզոլ եւ կարնոզոլային թթու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տապակելու համար նախատեսված կերակուրները հազրեւարդի հյութով մարինացնելով, մենք նվազեցնում ենք քաղցկեղածին քիմիական նյութերի քանակը։ Food Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասված է, որ հազրեւարդի բարձր կոնցենտրացիան նվազեցնում է քաղցկեղածին նյութերի քանակը ավելի քան 90%-ով։
- Քրքում եւ սեւ պղպեղ
 Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումը՝ հնդկական ուտեստների հիմնական բաղադրիչը, ունի հակաքաղցկեղային եւ հակաբորբոքային հատկություններ շնորհիվ իր ակտիվ բաղադրիչի՝ քրքումինի։ Քրքումինը կանխում է ստամոքսի, լյարդի, թոքերի, եւ կրծքի քաղցկեղները։ Պեպերինը՝ սեւ պղպեղի կծու բաղադրիչը, կարող է առանցքային դեր խաղալ քաղցկեղը կանխարգելելու հարցում։
- Լոլիկ եւ ավոկադո
 Լոլիկը հարուստ է լիկոպինով (հակաօքսիդանտ կարոտինոիդների խմբից): Մի հետազոտություն ցույց է տվել, որ շաբաթական սննդակարգում ներառելով 10 չափաբաժնից ավել լիկոպին, Ձեզ կհաջողվի նվազեցնել ընդհանուր քաղցկեղի վտանգը 35%-ով, իսկ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղինը՝ 53%-ով։ «Ավոկադոյի ճարպը մեծացնում է կարոտենոիդների բիոառկայությունը լոլիկի մեջ», - ասում է բժիշկ Բրաունշտեյնը։
- Ելակ եւ վարսակ
 Ամբողջական ձավարեղենը ներառում է հակաօքսիդանտներ, բայց վարսակը ամենից շատ պարունակում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք կօգնեն կանխել բորբոքումների առաջացումը օրգանիզմում։ Ելակը պարունակում է մեծ քանակությամբ էլլագաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, քայքայում է որոշ քաղզկեղածին նյութեր եւ օգնում է կանխել թոքերի, կրծքագեղձի, միզապարկի, կերակրափողի եւ մաշկի քաղցկեղները։
 12.05.2014
12.05.2014                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
 16.04.2025
16.04.2025                                     
                                        
                                
                Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
 30.08.2022
30.08.2022                                     
                                        
                                
                Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
 03.08.2022
03.08.2022                                     
                                        
                                
                «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
 07.12.2021
07.12.2021                                     
                                        
                                
                Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
 07.05.2021
07.05.2021                                     
                                        
                                
                «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
 06.02.2021
06.02.2021                                     
                                        
                                
                Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
 06.02.2021
06.02.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    